Ալիևը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էռլ Լիթցենբերգերի հավատարմագրերը և քննարկել Արցախի հակամարտության կարգավորման ուղիները, գրում է minval.az կայքը:
Ինչպես նշում է կայքը, Ալիևը Լիթցենբերգերի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի դիրքորոշմանը, որը հիմնված է «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և հակամարտության արդար լուծման» վրա:
Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, ինչպես նաև բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ նրանց դիրքորոշումը դրականորեն են ընդունվել Ադրբեջանում:
Խոսքը համանախագահների այն հայտարարության մասին է, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում:
Զրուցակիցները փոխանակվել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ կարծիքներով:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն