Ցավալի է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցաբերում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար. Արցախի ԱԳՆ
Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամության աստիճանը:
Այս մասին «Արմենպրեսի» հարցին ի պատասխան հայտնել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ շաբաթ օրն արված հայտարարությանը:
Ներսիսյանը հավելել է, որ բանակցային ամենաարդյունավետ ձևաչափի վերականգնմանը հակազդելը հնարավոր է մեկնաբանել որպես հակվածություն՝ պահպանել ստատուս քվոն:
«Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցաբերում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը»,- նշել է ԱՀ ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ըստ ԵԱՀԿ ՄԽ-ի՝ մարտի 9-ին արված հայտարարության՝ ԼՂ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Ըստ համանախագահների՝ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի 2009-2012թթ. համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերը, որոնք ենթադրում են ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ ապահովող միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար, ՀՀ-նն և ԼՂ-ն կապող միջանցք, իրավական տեսանկյունից կամքի պարտադիր դրսևորման միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, խաղաղապահ գործողություն ներառող միջազգային անվտանգության երաշխիքներ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ