Երեւանը Ղարաբաղին բանակցային գործընթաց վերադարձնելու իրական քայլեր չի ձեռնարկում․ Տարասով
Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների առաջիկա հանդիպմանը Ղարաբաղյան հարցի կարգավորման պայմանավորվածությունների հասնելու նախադրյալներ չկան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքական գործիչ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրներով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
Փորձագետի խոսքերով, ցանկացած մակարդակով բանակցությունները տեղի են ունենում համապատասխան մթնոլորտի առկայության դեպքում, եւ կողմերը, եթե ուզում են պայմանավորվել, իրավիճակ են ստեղծում։ «Իսկ Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանը պայմանավորվածություններ ձեռք բերելու նախադրյալներ չկան»,- նշեց նա։
Չնայած Բաքվի մշտական ռազմատենչ հայտարարություններին՝ փորձագետն այն կարծիքին է, որ Ադրբեջանը չի սրի իրավիճակը շփման գծում․ «Բաքուն բարենպաստ պայմաններ չի զգում՝ Թուրքիան զբաղված է, պատերազմի ժամանակ չունի, Թեհրանի հայտարարությունները եւս չեն տրամադրում Բաքվին ակտիվ գործողությունների։ Ալիեւը այժմ կխոսի պատերազմի մասին, սակայն բանակցություններ կվարի, բայց եթե բանակցություններն անարդյունավետ լինեն, տապալման համար կմեղադրի հայկական կողմին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ցանկացած ժամանակավոր ձգձգում Ղարաբաղի լեգիտիմացման օգտին կլինի։ Երկու կողմերի ռազմատենչ հայտարարությունները տվյալ պահին հերթապահ բնույթ ունեն»։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հնարավորությանը, ապա, փորձագետի կարծիքով, չնայած նրան, որ պաշտոնական Երեւանը հայտարարում է Ղարաբաղին բանակցային գործընթաց վերադարձնելու մասին, գործնականում իրական քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ։ «Իր հերթին Բաքուն հրաժարվում է Ստեփանակերտի հետ բանակցություններից։ Արդյունքում երկու կողմերն էլ տարբեր պատճառներով չեն ուզում ներառել Ղարաբաղին բանակցային գործընթացում»,- ասաց Տարասովը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն