Ամոթ Ռուբեն Հախվերդյանին․ Արցախի ՄԻՊ
«Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով:
Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց արտահայտությունների վտանգավորությունն ու դատարկությունը:
Հ.Գ. այս արձագանքը կատարում եմ որպես և՛ Մարդու իրավունքների պաշտպան, և՛ պարզապես հայ: Իսկ եթե այլ կարգավիճակով լինեի, ապա արձագանքս շատ ավելի կոշտ կլիներ... »,- ասված է նրա գրառման մեջ։
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը եւս ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նույն թեմային․
«Այս տեսանյութն ուղղակի ալեկոծել է արցախահայությանը։
Արցախը գոնե մի քիչ ճանաչող մարդկանց համար, վստահ եմ, պետք է լիովին պարզ լինի, թե ինչ ցասում ու վիրավորանք են զգում այն մարդիկ, ովքեր ամեն ինչ վտանգելով՝ կենաց-մահու կռիվ են տվել մեր ինքնության ու արժանապատվության համար ու հիմա էլ ամեն օր ապրում են ադրբեջանական հոխորտանքների ներքո։
Եվ ահա - նման թշնամանք ու մաղձ։
Դուք Արցախը ճանաչում ե՞ք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան։ Բա կարելի է՞ հանրային խոսքը նման կերպ թունավորել։ Ե՞րբ եք վերջին անգամ եղել Արցախում, պարոնա՛յք Հախվերդյան և Ղուշչյան։
Ես խնդրում, առաջարկում և պահանջում եմ, որ մեր քաղաքական ղեկավարները, հատկապես ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորները առանց հապաղելու հրապարակավ ամենախիստ ձևով դատապարտեն այս անպատասխանատու, խայտառակ, ոտքից գլուխ շինծու, ներքին թշնամանք բորբոքող «խոսքը»։
Հախվերդյանն ինքը պետք է հասկանա, որ իր արտահայտած գաղափարները տոտալ ու կտրուկ անընդունելի են հենց Երևանում։
Մտածում եմ նաև իրավական ընթացակարգերի մասին։ Բայց նախընտրելին, իհարկե, բանը դրանց չհասցնելն է»։
Հիշեցնենք՝ Ռուբեն Հախվերդյանը, հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը, արցախցիների մասին ասել էր․ «Վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք, գնացեք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երևանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն