Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ղարաբաղում հայերի վերաբնակեցման մասին Արթուր Վանեցյանի հայտարարությանը
Բաքուն արձագանքում է Ղարաբաղում հայերի վերաբնակեցման մասին Հայաստանի ԱԱԾ ղեկավարի հայտարարությանը, սպառնալով այդ հարցը բարձրացնել միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում:
«Կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին հստակ և սկզբունքային հայտարարությամբ քննադատել Հայաստանի ղեկավարության այսօրինակ քայլերը», — «Ինտերֆաքսին» ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:
Վերջինս միաժամանակ պնդել է, թե Վանեցյանի այդ հայտարարությունները ուղղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող բանակցությունների դեմ և հակասում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպմանը ձեռք բերված արդյունքներին:
«Ըստ էության, այստեղ ակնհայտ փորձ է արվում բանակցային գործըթնացը տապալել և մարտահրավեր նետել միջնորդների գործունեությանը», — հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ ընդգծելով. — «Այդօրինակ սադրիչ հայտարարությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:
Հայաստանի ԱԱԾ ղեկավարը երեկ Ստեփանակերտում հայտարարել էր. «Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, ընդհակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն