Տարվո՞ւմ են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև գաղտնի բանակցություններ․ ԱԳՆ-ն հղում է անում առավարության ծրագին
Ռուսաստանյան «Лента.ру»-ն այսօր հանդես է եկել ուշագրավ մի հրապարակմամբ այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայումս տարվում են գաղտնի բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ։
Նշվում է նաև, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը երկար տարիներ դոփում էր տեղում, իսկ 2016-ին գործը հասավ ռազմական գործողությունների վերսկսմանը։ «Թեպետ այսօր փոխադարձ կրակահերթերին փոխարինելու է եկել հարաբերական անդորրը, իսկ ագրեսիվ հռետորաբանությունը փոխարինվել է առավել մեղմ հայտարարություններով։ Հնարավոր է՝ կողմերից մեկի մոտ հայտնվել են հիմնավոր փաստարկներ և կամ կողմերից մեկը որոշել է գնալ զիջումների։ Հնարավոր է նաև՝ կողմերը, վերջապես, հասունացել են այս հակամարտությունը վերջնականապես ու մեկընդընդմիշտ կարգավորելու համար, քանի դեռ Կովկասում չի բռնկվել հերթական պատերազմը »,-գրված է լրատվամիջոցի անստորագիր անդրադարձում։
Hraparak.am-ն այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանից, որն այս առնչությամբ ասաց․ «Բազմիցս ենք հայտարարել ,որ Հայաստանը հանձնառու է ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը բացառապես Մինսկի Խմբի համանախագահության հովանու ներքո։ Սա ամրագրված է նաև Հայաստանի կառավարության ծրագրում»։
ՀՀ ԱԳՆ խոսնակի այս պատասխանից այնքան էլ ակնհայտ չէ՝ հերքու՞մ է ԱԳՆ-ն գաղտնի բանակցությունների հնարավորությունը, քանի որ այլ՝ ճշգրտող հարցերի խոսնակը չպատախանեց՝ նշելով, որ այնքան էլ ճիշտ չի համարում անանուն աղբյուրի ասածների հիման վրա դրանից ավել մեկնաբանություններ անել։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն