Կան թաքնված պայմանավորվածություններ. Փոստանջյանը՝ Ալիև-Փաշինյան հանդիպումների մասին (տեսանյութ)
«Սա խոսում է թաքնված պայմանավորվածությունների մասին, որի մասին մենք տեղյակ չենք»,- ասում է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Փաշինյան֊Ալիեւ «պատահական» հանդիպումներին։
Փոստանջյանի համար զարմանալի է մոտ 1,5 ժամ տևող թշնամի պետության ղեկավարի հետ հանդիպումը։ Փոստանջյանն ընդգծում է, որ տեղի է ունենում թաքնված պայմանավորվածություն, որը կարող է հղի լինել լուրջ վտանգներգով։ «Հանդիպումների մասին պետք է մեզ տեղյակ պահեն և ասեն, թե ինչ հարցեր են քննարկելու»։
Ըստ Փաստանջյանի՝ տեղի են ունենում արագացված գործընթացներ ԼՂ հիմնախնդրում և կան ստվերային պայմանավորվածություններ։ Փոստանջյանը նշում է, որ էդպես էլ չի ասվել, թե որն էր Լևոն Մնացականյանի պաշտոնանկության հիմքն ու պատճառը։
Եթե տեղի են ունենում քաղաքան հետապնդումներ, չի կարելի ենթատեքստերը բացառել»,֊ ասում է՝ հղում անելով առ այն, որ Քոչարյանի ձերբակալում կարելի է դիտարկել ԼՂ հիմնախնդրի կարգավորման կոնտեքստում։ ՀՀՇ-ական միջավայրում ձևավորված անձ է Փաշինյանը՝ Փոստանջյանի համոզմամբ։ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ «տարածքներ խաղաղության դիմաց» կոնցեպտի բացառումը համարում է մանիպուլյացիա։
Ումով է կազմավորված այսօրվա 7-րդ գումարման ԱԺ-ն։ Փաշինյանի կինը նույնպես ադրբեջանանպաստ քարոզչություն է արել՝ հայտարարելով, որ կարևոր չէ, թե ով է սկսել պատերազմը։ Փոստանջյանի պնդմամբ՝ ԼՂ հիմնախնդրում պետք է հանրային քննարկում կկազմակերպվի։ Մենք միշտ զիջել են թուրքական երկու պետություններին։ Մենք զիջել ենք Նախիջևանը։
Մենք զիջել ենք Դաշտային Արցախը։ Այդ պետությունները միշտ անելու են իրենց ծավալապաշտական գործողությունները։ Մե՛նք մեր անվտանգությունը կարող ենք ապահովել միայն այս տարածքով։ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ Փոստանջյանի, խոցելի են և դա պայմանավորված է ՀՀ ներկայիս իշխանություններով։
Փոստանջյանը հիշեցնում է, որ Մհեր Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել՝ նշելով, որ քաղաքական հետապնդման է ենթարկվել։ Փոստանջյանը նշեց նաև, որ Զեյնալյանի վերահսկողության ներքո պետք է լիներ հացադուլ հայտարարած բանտարկյալը։ «Մհեր Եղիազարյանի մահվան առաջին պատասխանատուն Արտակ Զեյնալյանն է» … «Այսօր խորհրդարանում կա մի իշխող ուժ, և կապ չունի դա ՀՀԿ-ն, թե՞ ՔՊԿ-ն է»,- ընդգծում է Փոստանջյանը։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից