Չափազանց կարևոր է, որ Արցախի շուրջ միջազգային դրությունը լինի կանխատեսելի․ Կարասին
Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները։ Ցանկություն ենք հայտնել, որ դրանք լինեն շարունակական: Այս մասին հունվարի 30-ին հայ-ռուսական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
Կարասինը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ, և առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն։
«Հիմա չափազանց կարևոր է, որ Արցախի շուրջ միջազգային դրությունը լինի կանխատեսելի եւ հանգիստ: Բարեբախտաբար, այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահները միակարծիք են`ռազմական սցենարը կատեգորիկ պետք է բացառել: Մենք պետք է իրատես լինենք ու ապավինենք ողջամտությանն ու բանակցություններին, որոնք ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջեւ՝ միջազգային հանրության օգնությամբ»,- ընդգծեց ռուս պաշտոնյան։
Հարցին`այս տարի հնարավո՞ր է ինչ-որ համաձայնության գալ Արցախի խնդրի շուրջ, Կարասինը նշեց․ «Բոլորը ցանկանում են, որ Արցախի խնդիրը արագ լուծվի, բայց պետք է հիմնվել ողջամտության եւ այն բանակցությունների վրա, որը վարում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները`միջազգային հանրության աջակցությամբ։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից