Անցկացվել են ՊԲ ցուցադրական պարապմունքներ. Հաշվի է առնվել 2016 թվականի զարգացումները
ՊԲ-ի հարավ-արեւելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ այսօր՝ հունվարի 30-ին, անց են կացվել ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում միավորումների եւ զորամասերի հրամանատարական կազմին եւս մեկ անգամ ցուցադրվել են այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել զորամասերը «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի բերելու դեպքերում:
Սկսած զորամասի հերթապահի գործողություններից մինչեւ ստորաբաժանման անձնակազմի տագնապով վերկաց, զենքի եւ զինամթերքի ստացում, ապաստարանների եւ նստեցման շրջանների զբաղեցում, ինչպես նաեւ անձնակազմի եւ տեխնիկայի ընդունման կետերի ծավալում, շենք-շինությունների, զինվորական ունեցվածքի հանձնում-ընդունում, գործողություններ` ռազմական տեխնիկայի եւ սպառազինության հետ, միավորումների եւ զորամասերի վարչակազմերի անելիքների հստակեցում:
Ցուցադրական պարապմունքների ժամանակ վերադասի կողմից առավել մեծ ուշադրություն է դարձվել այն բոլոր հարցերին, որոնք ունեն գործնական ու կիրառական նշանակություն: Ըստ այդմ՝ հաշվի են առնվել ինչպես 2016 թվականի ապրիլյան դիմակայության ժամանակ արձանագրված զարգացումները, այնպես էլ այն բոլոր բեմագրերը, որոնք բխում են հակառակորդի հավանական գործողությունների բնույթից:
Վերջում բանակի հրամանատարը ամփոփել է արդյունքները եւ հանձնարարել ներկաներին անցկացված պարապմունքներից արված հետեւություններն ընդունել ի գիտություն եւ դրանցով առաջնորդվել առաջիկա ուսումնաշրջանում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ