Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի նոր ղեկավարությունից որոշակի զիջումներ ստանալ
Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, անդրադառնալով երեքշաբթի Փաշինյանի և Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած հանդիպմանը, նշել է, որ քիչ է հավանականությունը, որ այն նախապես ծրագրված չի եղել:
«Դժվար թե նման հանդիպումները կարող են ծրագրված չլինել: Ինչ-որ նախնական պայմանավորվածություն եղել է: Գուցե դա արվել է առաջնորդների՝ Դավոս ուղևորությունից անմիջապես առաջ», - РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ասել է Ալեքսանդրովը:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում իշխանափոխությունն ընդհատել է Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը, սակայն այն նոր փուլ է թևակոխում, որում Ադրբեջանն իր պահանջներն է առաջ քաշելու:
«Իշխանափոխությամբ պայմանավորված բանակցային գործընթացն ընդհատվել է: Դա որոշակի հույս է ներշնչել ադրբեջանական կողմին, որ նոր ղեկավարությունից հնարավոր կլինի ինչ-որ հավելյալ զիջումներ ստանալ: Այդ իսկ պատճառով նրանք այս ընթացքում որոշակիորեն նվազեցրել են ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին: Կարելի է ասել, որ անցումային շրջանն արդեն ավարտվել է: Ադրբեջանական կողմը սպասելու է որոշակի արդյունքների, և եթե դրանք չլինեն, ապա կարելի է սպասել լարվածության հերթական սրման Ղարաբաղի հետ սահմանին», - մեկնաբանել է փորձագետը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից