Ֆեդերիկա Մոգերինիին կոչ են արել «հետ պահել» ԵՄ քաղաքացիներին Արցախ կատարվող այցելություններից
Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Աննա Ֆոտիգան (Լեհաստան) Եվրամիության դիվանագիտության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին դիմում է հղել՝ կապված ԵՄ քաղաքացիների հաճախակի ուղևորությունների հետ դեպի Արցախ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, եվրապատգամավորի դիմումի մեջ նշվում է, որ եվրոպական երկրների քաղաքացիներն սկսել են ավելի հաճախ այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչով պայմանավորված հայտնվում են Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցուցակում:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին ուղղված խոսքում ասվում է նաև, որ այցելությունները Լեռնային Ղարաբաղ վտանգավոր են, քանի որ ամեն վայրկյան հակամարտության գոտում կարող են ռազմական բախումներ տեղի ունենալ:
Ֆոտիգան Մոգերինիին կոչ է արել ոչ միայն հետ պահել ԵՄ քաղաքացիներին Արցախ այցելելուց, այլև միջոցներ ձեռնարկել նրանց հետևանքների մասին առցանց հարթակում տեղեկացնելու համար:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից