«Օրենքով գողին» դատապարտել են 45 տարվա ազատազրկման
Մանհեթենյան դաշնային դատարանը 45 տարվա ազատազրկման է դատապարտել 41-ամյա «օրենքով գող» Ռաջեն Շուլայային, նույն ինքը Ռաջեն Պիտերսկի, նույն ինքը Ռոմա՝ տեղեկացնում է BBC-ն։
Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը Շուլայային բնութագրել է որպես «Նյու Յորքի արեւելաեվրոպական, նույնիսկ ԱՄՆ ողջ արեւելյան ափի հանցավորության գլխավոր առաջնորդի»։
Դատավոր Լորետա Պրեսկան, կարծես, համամիտ է եղել այս ձեւակերպումների հետ, քանի որ դատավճռի հրապարակումից առաջ նկատել է, որ Շուլայան չի զղջում եւ դժվար թե ուղղվի ազատազրկման ընթացքում, հետեւաբար հասարակությունից նրան մեկուսացնելու միակ միջոցը բանտում երկար պահելն է։
Այնուամենայնիվ, դատավորը սահմանափակվել է 45 տարով, որից օրենքով կհանվի 15 տոկոսը՝ նվազագույն օրինակելի վարքի համար։ Այսպիսով, Շուլայան դուրս կգա 70-ից մի քիչ ավել տարիքում եւ կարտահանձնվի Ռուսաստանին, որը լքել է 2010թ․։
Ըստ դատախազների՝ հետագա 3 տարիները նա անցկացրել է Գերմանիայում, եւ թագադրվել է (որպես «օրենքով գող») Իտալիայում։
Դատախազությունը դատավորին գրել է, որ 2014թ․ անմիջապես ԱՄՆ գալուց հետո Շուլայան հակամարտության մեջ է մտել մրցակից խմբավորման հետ, որի կազմում հիմնականում հայեր են եղել։
Անցյալ տարվա ամռանը Շուլայան մեկնել է Լոս Անջելես, որտեղ պետք է հանդիպեր հայկական խմբավորման ղեկավար, «օրենքով գող» Արմեն Ղազարյանի հետ։ Ճանապարհին նրանք մտել են Լաս Վեգաս, որտեղ նրանց տվյալներով՝ այդ պահին գտնվում էր ռուսաստանցի մի հաքեր, որն էլ խաղային ավտոմատներին խաբելու ծրագրեր ուներ։ Շուլայան ակնկալում էր այդ խարդախությունների արդյունքում «միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարներ աշխատել»։
Շուլայայի մարդիկ խաղատներից մեկում գտել են հաքերին, ներկայացել են անվտանգության աշխատակիցներ եւ նրան տարել են Շուլայայի սենյակ, ով հաքերին երկար ժամանակ բաց չի թողել եւ վերջիվերջո ստիպել է ներբեռնել այդ ծրագրերը։ Այնուհետեւ առեւանգված հաքերին բաց են թողել։ Շուլայան հենց Լաս Վեգասում էլ ձերբակալվել է, իսկ Ղազարյանի հետ հարաբերություններն այդպես էլ չպարզված են մնացել։
Դատավորները վճռել են, որ Շուլայան պետական բյուջե 2,2 մլն դոլար պետք է վճարի եւ 550 հազար դոլար էլ այն հաշմանդամին, որին թալանել է նրա հանցակից Նազո Գափրինդաշվիլին, ով հաշմանդամին խնամում էր եւ գողացածը կիսում Շուլայայի հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան