Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Աշխարհ

ԱՄՆ-ն բուլղարական զենքի մատակարարմամբ փորձում է տապալել ՀՀ և ՌԴ միջև 100 մլն դոլարանոց պայմանագիրը

EurAsia Daily կայքը ծավալուն հոդված է հրապարակել Բուլղարիայից դեպի Հայաստան զենքի ենթադրյալ ներկրման վերաբերյալ՝ նշելով, որ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Բուլղարիայից Հայաստան զենք է մատակարարվում: Նշվում է, որ բելառուսական ավիաընկերություններից մեկի «Իլ-62» բեռնատար ինքնաթիռը երկու օրը մեկ իրականացնում է Երևան-Բուրգաս-Երևան չվերթը:

Փորձագետները ենթադրում են, որ Բուլղարիայից խորհրդային նմուշի զինատեսակների մասշտաբային մատակարարումները կարող են նախաձեռնված լինել Միացյալ Նահանգների կողմից՝ Երևանի և Մոսկվայի միջև ավելի վաղ կնքված 100 մլն դոլարանոց պայմանագիրը տապալելու նպատակով:

Աղբյուրը մանրամասնում է, որ Rada Airlines ավիաընկերության օդանավն անցած շաբաթվա ընթացքում Բուլղարիայից չորս թռիչք (դեկտեմբերի 7,9,11,13) է կատարել դեպի Հայաստան: Այս մասին վկայում են Flightradar24 ավիանավիգացիոն պորտալի տվյալները:

 

 Հետաքրքրական է, որ «Իլ-62» օդանավի՝ նոյեմբեր ամսին Բուրգասից դեպի Հայաստան թռիչքները ֆիքսել էր թուրք բլոգեր Յըրյուք Իշըքը: Ընդհանուր առմամբ, նա ֆիքսել է յոթ թռիչք: Բլոգերը գրել էր, որ ինքնաթիռում ռազմական բեռ կա:

 

 «Այս առնչությամբ մի քանի փաստ կասկածելի է թվում. Բուրգասն Արևելյան Եվրոպայից զենքի արտահանման խոշոր հանգույց է, Հայաստանի ու Բուլղարիայի արտահանման և ներկրման գործողությունները նվազագույն մակարդակի են, բեռի մատակարարման համար օգտագործվում է ընդամենը մեկ օդանավ ունեցող քիչ հայտնի ավիաընկերություն, իսկ ամենակարևորը բեռի մատկարարման ճանապարհն է, ինչից էլ պարզ է դառնում, որ խոսքը զենքի մասին է: Ռազմական նշանակության բեռների տեղափոխման համար ճանապարհը պետք է համաձայնեցված լինի բոլոր երկրների հետ, որոնց օդային տարածքով պետք է անցնի ինքնաթիռը: Մինչդեռ «Իլ-62»-ի չվերթները համառորեն խուսափում են թուքական օդային տարածքից, ինչը տնտեսական տեսանկյունից ծախսատար է: Օդանավը ուղիղ Թուրքիայով ու Վրաստանով թռչելու փոխարեն, օղակ է անում Միջերկրական ծովով, Եգիպտոսով, Հորդանանով, Իրաքով ու Իրանով՝ կրկնակի ավելացնով թռիչքի տևողությունը»,-գրում է EADaily-ն:

 

Հատկանշական է, որ դեկտեմբերին Բուրգասից ինքնաթիռներ են մեկնել նաև դեպի Բաքու: Թռիչքներն իրականացվել են զենք-զինամթերքի տեղափոխմամբ զբաղվող ադրբեջանական Silk Way ընկերության կողմից:

Վերադառնալով Հայաստանի թեմային՝ աղբյուրը նկատում է, որ ավելի տրամաբանական է Երևանի կողմից Մոսկվայի հետ զենքի գնման պայմանագրեր կնքելը, որի շրջանակում Ռուսաստանը ֆինանսավորող վարկ է տրամադրում:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. Ռուսաստանը 200 մլն վարկ էր տրամադրել Հայաստանին և համապատասխան պայմանագիրն արդեն իրականացվել է: Մինչդեռ հաջորդ համաձայնագիրը, որը կնքվել էր 2017թ. ու ենթադրում է 100 մլն դոլարի ֆինանսավորում, դեռևս չի իրագործվել:

«Ուստի, միանգամայն հավանական է, որ Միացյալ Նահանգները, որին ՀՀ նոր իշխանություններն ավելի քան հավատարիմ են, փորձում է տապալել ռուսական պայմանագիրը»,-գրում է EADaily-ն՝ այս համատեքստում հիշեցնելով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը կարող է ամերիկյան զենք գնել:

Աղբյուրը չի բացառում նաև այն տարբերակը, որ աշխարհում բուլղարական արտադրության զենքի պահանջարկի անկման ֆոնին, ԱՄՆ-ն ցանկացել է աջակցել բուլղարացի գործընկերներին՝ փոխանցելով «հայկական պատվերը»:

Այնուհանդերձ այս, ինչպես նաև տվյալ պատվերի ֆինանսավորման աղբյուրի հարցեր դեռևս անպատասխան են:

«Սակայն դատելով Բուգաս-Երևան չվերթների հաճախականությունից՝ ենթադրվում է, որ մատակարարման ծավալները կարող են համեմատվել Ռուսաստանի հետ կնքված, սակայն դեռևս չիրագործված պայմանագրի ծավալների հետ»-գրում է EADaily-ն:

Աղբյուրն ուշագրավ հոդվածը եզրափակում է այն տեղեկությամբ, որ նոյեմբերի 22-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի՝ Բուլղարիա կատարած այցից հետո, զենքի արտադրմամբ զբաղվող «Վազովի մեքենաշինական գործարան»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ձեռնակության տնօրենների խորհուրդը եկամտաբեր պայմանագրերի կնքումից հետո որոշել է աշխատողներից յուրաքանչյուրին տոնական պարգևավճար տալ: