Ով հանել է, իրեն հարցրեք. Լեւոն Մնացականյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին
Գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից։
«Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն:
Հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են արդյոք մամուլի տեղեկությունները, որ նրան պաշտոնից ազատել են, քանի որ Սենոր Հասրաթյանը գրառում է կատարել Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։
«Ես չեմ կարող հստակ ասել՝ որն է պատճառը, ինչ-որ գրած է, ես էլ եմ այդպես մտածում, չմեկնաբանեմ»,– արձագանքեց Լևոն Մնացականյանը, ապա, այնուամենայնիվ, ավելացրեց. «Միգուցե»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից