«Անչափ հպարտ եմ». գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի խոսքն՝ ուղղված բանակի անձնակազմին
Գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, որն այսօր ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, խոսք ՝ ուղղել Արցախի բանակի անձնակազմին:
Նա, մասնավորապես, ասել է.
«Հարգելի զինակիցներ,
այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել եւ հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում, որն իր մարտունակությամբ եղել է, կա եւ շարունակելու է մնալ մեր ժողովրդի պաշտպանության եւ անվտանգության գլխավոր երաշխավորը:
Ուզում եմ նաեւ հավաստիացնել, որ իմ համար մեծ պատիվ էր տարիներ շարունակ զինակցել բոլոր այն շարքայիններին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին եւ գեներալներին, ովքեր իրենց բարեխիղճ ծառայությամբ օրեցօր ամրապնդել ու հզորացրել են մեր պաշտպանական համակարգը:
Լիահույս եմ, որ այսուհետ եւս ձեր յուրաքանչյուրիդ մոտ իշխելու է մեր երկիրն առավել պաշտպանված ու անվտանգ պահելու անկոտրում կամքն ու վճռականությունը: Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող եւ, որ շատ կարեւոր է՝ հայրենյաց պաշտպանի առաքելությանը հավատարիմ:
Շնորհակալություն բոլորիդ համատեղ ծառայության համար»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից