«Արսենալը» սկզբունքային եւ կարեւոր խաղում հաղթեց «Տոտենհեմին»
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սկզբունքային խաղում 4:2 հաշվով հաղթեց «Տոտենհեմին», երբ առաջին խաղակեսից հետո պարտվում էր 2:1 հաշվով:
Առաջինը հաշիվը 11 մետրոնոց հարվածով բացեց «Արսենալի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը:
30-34-րդ րոպեների ընթացքում, երկու ստանդարտների խաղարկման արդյունքում հյուրերը կարողացան նույնիսկ հաշվի մեջ առաջ անցնել: Նախ տուգանայինի խաղարկումից հետո Դայերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, իսկ երկու րոպե անց մրցավարը որոշեց 11 մետրոնոց հարված նշանակել, որն իրացրեց Քեյնը:
Երկրորդ խաղակեսի հենց սկզբում Մխիթարյանի եւ Իվոբիի փոխարեն խաղադաշտ մտան Լակազեթն ու Ռեմզին, որոնք էլ մեծապես փոխեցին խաղի ընթացքը, թեեւ դա չէր նշանակում, որ Մխիթարյանը եւ Իվոբին վատ էին խաղում:
Ռեմզին կատարեց երկու գոլային փոխանցում, իսկ Լակազետը դարփավ գոլի հեղինակ: Իսկ մյուս երկու գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին Օբամեյանգը եւ Տորեյրան:
Այս կարեւոր հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 30 միավոր, շրջանցեց «Տոտենհեմին» եւ հայտնվեց 4-րդ տեղում:
Top-News.am


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն