Ֆալկաոն շարունակում է անհաջող 11 մետրանոցների շարքը Չեմպիոնների լիգայում
«Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն իր նախկին ակումբ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Մադրիդում կայացած խաղում 32-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի սկզբնամասում, իսկ 83-րդ րոպեին վրիպել է 11 մետրանոցից: Դա Չեմպիոնների լիգայում Ֆալկաոյի երրորդ անհաջող 11 մետրանոցն էր երրորդ փորձից, փոխանցում է Opta-ն:
Մինչեւ այս Ֆալկաոն Չեմպիոնների լիգայում 11 մետրանոցից վրիպել էր նաեւ «Տոտենհեմի» (2016-ի նոյեմբերին) ու «Մանչեսթեր Սիթիի» (2017-ի փետրվարին) դեմ խաղերում:
«Աթլետիկոյին» «Մոնակոն» պարտվել էր 0:2 հաշվով:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն