Օլիվեր Կանը՝ «Բավարիայի» նախագահի գլխավոր թեկնածու
Գերմանիայի հավաքականի ու «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարող է դառնալ մյունխենյան ակումբի նախագահը: 49-ամյա գերմանացին այդ պաշտոնը զբաղեցնելու գլխավոր թեկնածուն է, գրում է Sport Bild-ը:
Կանը վայելում է «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսի վստահությունը: Հենց նրան է 66-ամյա Հյոնեսը դիտարկում իրեն փոխարինող: Չի բացառվում, որ նախկին դարպասապահը սկզբում կդառնա «Բավարիայի» մարզական տնօրենը, իսկ հետո կզբաղեցնի ակումբի նախագահի պաշտոնը:
Ֆուտբոլային կարիերայի տարիներին Կանը «Բավարիայում» խաղացել է 1994-2008-ը: