Եթե հնարավոր հակամարտությունը Ղարաբաղից տեղափոխվի Հայաստան, Ռուսաստանը կմիջամտի
Օրեր առաջ ՌԴ Պետդումայի պատգամավոր Յուրի Շվիտկինը հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ ռազմական վտանգի դեպքում Ռուսաստանը կապահովի իր դաշնակցի անվտանգությունը:
Այս հայտարարությանն անդրադարձել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանի նկատմամբ հիմնական սպառնալիքը գալիս է Ադրբեջանից Ղարաբաղի ուղղությամբ: Փորձագետի կարծիքով՝ եթե հնարավոր հակամարտությունը Ղարաբաղից տեղափոխվի Հայաստան, Ռուսաստանը կարող է պաշտպանել Հայաստանին:
«Եթե զանգվածային հակամարտություն սկսվի, վստահ եմ, որ դրանում կներգրավվեն Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանային տարածքները, բացի այդ, ըստ երևույթին, փորձեր կարվեն հարվածներ հասցնելու հենց Հայաստանի ուղղությամբ: Այս պայմաններում Ռուսաստանը կիրագործի իր ստանձնած պարտականությունները:
Ադրբեջանի կողմից շեղող գործողությունների հնարավորություն կա նաև Նախիջևանում, ինչը ևս սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար, և Ռուսաստանը՝ որպես դաշնակից, ունի բոլոր հիմքերը Հայաստանի կողմից այդ իրավիճակին միջամտելու համար», - ասել է Եվսեևը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:
Փորձագետն ընդգծել է, որ Հայաստանի տարածքում գործող ռադիոլոկացիոն կայանների գոտիները ծածկում են նաև Լեռնային Ղարաբաղը, ինչը բացառում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կիրառումը մարտական գործողություններում, բացի ռազմական ուղղաթիռներից և անօդաչու սարքերից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փորձագետը հայտարարել էր, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական դաշինքը զսպող գործոն է հանդիսանում Ադրբեջանի ու Թուրքիայի համար:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից