Բռնցքամարտիկը պարտությունից հետո սկսել է հարվածել իր մարզչին (տեսանյութ)
Վրացի բռնցքամարտիկ Լևան Շոնիյան հարձակվել է իր մարզչի վրա այն բանից հետո, երբ պարտվել է բուլղարացի Սպաս Գենովին:
Բռնցքամարտիկները հանդես են գալիս կիսածանր քաշային կարգում: Գենովայի նկատմամբ պարտությունը վրացի մարզիկի համար 12-րդն էր կարիերայում:
Մենամարտի ավարտից հետո Շոնիյան նախ հարձակվել է մրցակցի վրա, այնուհետև սկսել է հարվածել իր մարզչին, ով փորձում էր հանգստացնել բռնցքամարտիկին: