Ուսեյն Բոլթը մերժել է ավստրալական ֆուտբոլային ակումբին
100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, վազորդի կարիերան ավարտած Ուսեյն Բոլթը չի ընդունել ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» ֆուտբոլային ակումբի առաջարկը՝ կնքել պրոֆեսիոնալ պայմանագիր տարեկան 150 հազար դոլար վարձատրությամբ: Ջամայկացի մարզիկը հրաժարվել է, քանի որ ակնկալել է տարեկան 3 միլիոն դոլար վարձատրություն, հաղորդում է Fox Sports-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին կայացած «Մաքարտուր Վեստ Քոսթ Յունայթեդի» դեմ Ավստրալիայի առաջնության նախամրցաշրջանային խաղում ջամայկացի նախկին արագավազորդը դարձել էր դուբլի հեղինակ: 57-րդ րոպեին Բոլթն առաջին գոլն էր խփել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, իսկ 11 րոպե անց աչքի է ընկել եւս մեկ անգամ: «Սենթրալ Քոսթ Մարիներսը» հաղթել էր 4:0 հաշվով, իսկ նախկին աթլետն առաջին անգամ հանդես էր եկել մեկնարկային կազմում:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից