«Ռեալը» մի կերպ գոլ խփեց, բայց պարտվեց
Մադրիդի «Ռեալի» անհաջողություննների շարանը շարունակվում է: Յոթ ժամից ավելի մադրիդյան թիմը ընդհանրապես գոլ չէր խփել: Այսօր խփեցին գոլ, բայց 2:1 հաշվով Մադրիդում պարտվեցին «Լեւանտեին»:
Խաղասկզբում մադրիդցիները երկու անտրամաբանական գոլ բաց թողեցին, որոնցից մեկը «Լեւանտեին» նվիրեցին մրցավարները՝ նշանակելով 11 մետրանոց հարված:
«Ռեալը» բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց, անգամ գոլեր խփեց, որոնք մրցավարները չհաշվեցին, բայց միայն Մարսելոյին Բենզեմայի փոխանցումից հետո հաջողվեց գոլ խփել:
«Ռեալի» կախարդական շրջանը շարունակվում է, իսկ այս խաղի մասին պատկերացում կազմելու համար նշենք, որ մադրիդցիները դարպասին հարվածել են 21 անգամ՝ 5-ի դիմաց, ընդ որում, ինը դիպուկ: Գնդակին տիրելու առավելությունը 70-ը՝ 30-ի դիմաց: Բացի այդ, մադրիդցիներն իրացրել են 12 անկյունային՝ մեկի դիմաց:
Top-News.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից