Ջոն Թերին ավարտեց կարիերան
Լոնդոնի «Չելսիի» ու Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Ջոն Թերին պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«23 անհավանական տարի ֆուտբոլում անցկացնելուց հետո որոշեցի, որ հիմա ճիշտ ժամանակն է կարիերան ավարտելու համար: Այժմ իմ կյանքում պետք է բացեմ նոր էջ՝ նոր մարտահրավերներով»,- Ինստագրամում գրել է 37-ամյա ֆուտբոիստը:
Հիշեցնենք, որ անգլիացի պաշտպանի վերջին ակումբն էր Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Աստոն Վիլան», որի կազմում նա խաղաց նախորդ մրցաշրջանում: Թերին կարիերայի մեծ մասն անցկացրել է Լոնդոնի «Չելսիում», որի գլխավոր թիմում խաղացել է 1998-2017-ը ու 5 անգամ դարձել Անգլիայի չեմպիոն, իսկ 2012-ին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: Անգլիայի ազգային հավաքականում պաշտպանը հանդես է եկել 2003-2012-ը՝ մասնակցելով 78 հանդիպման եւ դառնալով 6 գոլի հեղինակ:
Կարիերայի ընթացքում Ջոն Թերին նվաճել է 17 տիտղոս:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից