«Արարատի» լեգիոնականները բոյկոտել են մարզումը եւ ինքնակամ հեռացել թիմից
Երեւանի «Արարատի» 5 լեգիոնականները՝ Ալան Տատաեւը, Դավիթ Զախարիանը, Վյաչեսլավ Մարիկոդան, Դմիտրի Մալյական եւ Մաքսիմ Ստարկովը, սեփական նախաձեռնությամբ լքել են թիմը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն այդ կապակցությամբ հայտարարել է, որ իր կողմից անցկացրած առաջին մարզմանը սույն ֆուտբոլիստները հրաժարվել են պարապել եւ առանց թույլտվության հեռացել են մարզաբազայից: Այժմ մարզչի տրամադրության տակ մնացել են 14 ֆուտբոլիստ:
«Արարատը» ներկայումս պատրաստվում է հոկտեմբերի 3-ին նախատեսված Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղին: Արարատցիները սեփական դաշտում կընդունեն առաջին լիգայի մասնակից Երեւանի «Լոկոմոտիվին»: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից