Հայուհին Ռուսաստանում դարձել է բոդիբիլդինգի չեմպիոնուհի
Հայկական արմատներով ռուս մարզուհի Միլինա Մինասյանը դարձել է բոդիբիլդինգի Բրյանսկի շրջանի բաց առաջնության չեմպիոնուհի:
Այս մասին հայտնում է РУСАРМИНФО-ն:
«Ֆիթնես-բիկինի» անվանակարգի մեդալային բացարձակ հաշվարկում երիտասարդ աղջիկը գերազանցել է իր բոլոր մրցակիցներին և արժանացել գլխավոր մրցանակին` շրջանի Գավաթին:
«Բոլոր կարգերում ես զբաղեցրի առաջին հորիզոնականը: Ցանկանում եմ նշել, որ արժանի աղջիկներ շատ կային: Մրցումներից հետո թե՛ մարզիչները և թե՛ մրցավարներն ասացին, որ ես լավագույնն էին ինչպես մարզավիճակի, այնպես էլ` ներկայանալու առումով:
Գոհ եմ իմ ելույթներից, բայց ավելին կարող եմ»,- Մինասյանի խոսքերն է փոխանցում «НашБрянск.ру»-ը:
Այս տարվա ապրիլին Մինասյանը դարձել է նաև Օռլովի շրջանի հաղթող: ՄիլինաՄինասյանը մի շարք մրցանակների դափնեկիր է ինչպես Ռուսաստանում անցկացված բոդիբիլդինգի մրցումներում, այնպես էլ` արտասահմանում:
Ավելի վաղ հայկական արմատներով մեկ այլ մարզուհի` Աննա Մարտիրոսյանը, ով դարձյալ ներկայացնում է Ռուսաստանը, դարձել է Սև ծովի բոդիբիլդինգի և ֆիթնես-բիկինիի Գավաթի դափնեկիր:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից