«Միսս Ուկրաինա»-ն նախկին ամուսնու ու երեխայի պատճառով զրկվել է գեղեցկուհու տիտղոսից (լուսանկարներ)
«Միսս Ուկրաինա-2018» գեղեցկության մրցույթի 23-ամյա հաղթող Վերոնիկա Դիդուսենկոն զրկվել է տիտղոսից, քանի որ խախտել է մրցույթի կանոնները:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, մրցույթի կազմակերպիչների խոսքերով՝ աղջիկն իր մասին ոչ ստույգ տեղեկություն է ներկայացրել՝ թաքցնելով, որ նախկինում ամուսնացած է եղել:
«Մեզ համար անսպասելի պատմություն է տեղի ունեցել: Դիդուսենկոն խախտել է կանոններն ու ոչ ստույգ տեղեկություն է ներկայացրել»,- հայտնել է մրցույթի կազմակերպչական հանձնաժողովի նախագահը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մասնակցությունից առաջ գեղեցկուհին ասել էր, որ ամուսնացած չի եղել ու երեխա չունի, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա ամուսին է ունեցել, ինչպես նաև երեխա ունի:
Անձնական կյանքի վերաբերյալ ուշագրավ մանրամասները պարզվել են Դիդուսենկոյի հետ նույն թաղամասում բնակվող լրագրողների միջոցով:
Հայտնի է, որ նոր «Միսս Ուկրաինա»-ին կընտրեն սեպտեմբերի 30-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը