Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից
Աշխարհ

Ինչպես են Պուտինի օլիգարխները ներթափանցել Թրամփի թիմ

Բրիտանական Time պարբերականի լրագրող Սայմոն Շուստերն ուշագրավ անդրադարձ է արել միջազգային լրատվամիջոցներում ամենաշատը քննարկվող թեմաներից մեկին՝ 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը:

«Ամերիկյան ընտրություններին ռուսական կողմի միջամտության հարցում ամենակարևոր դերը կարող են խաղացած լինել օլիգարխները, որոնց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերածել է հավատարիմ գործակալների խմբի: Կառավարության հետ շահավետ գործարքների կամ պարզապես իշխանությունների պաշտպանության դիմաց այդ միլիարդատերերը կապեր են հաստատել ԱՄՆ-ի ամենաբարձր իշխանական օղակներում: Նրանք բավականաչափ հեռուն են գնացել, որպեսզի կարողանան ռուսական պետության շահերից ելնելով՝ ազդել ամերիկյան քաղաքականության վրա»,-գրում է Շուստերը՝ մեջբերելով փորձագետներից մեկի տեսակետն առ այն, որ «ռուս օլիգարխները սատկած մկներին Կրեմլ բերող կատուներ են»:

 Հեղինակի կարծիքով՝ ի դեմս Թրամփ ընտանիքի ռուս օլիգարխները գտել են լավ զոհերի: Նա հիշեցնում է, որ ռուսաստանցի միլիարդատերերից մեկը 2014թ. Մոսկվայում կայացած միջոցառման ժամանակ ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստերը՝ Իվանկային, ու նրա ամուսնուն՝ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին: Մեկ այլ միլիարդատեր՝ Վիկտոր Վեկսելբերգը, կապված է Թրամփի անձնական փաստաբան Մայքլ Քոհենին 2017թ. 500.000 եվրո վճարելու գործի հետ: Միլիարդատեր Եվգենի Պրիգոժինը ղեկավարել է միլիոնավոր ամերիկացի ընտրողների սոցցանցային լրահոսում թրամփամետ լուրերի առաջխաղացմամբ զբաղվող քարոզչական արշավը: Մինչդեռ չորրորդ մագնատը նախագահական քարոզարշավի ժամանակ հանդիպում է կազմակերպել, որի ժամանակ ռուս փաստաբանը Թրամփի մերձավորներին նրա մրցակից Հիլարի Քլինթոնի դեմ ուղղված վարկաբեկիչ նյութեր է առաջարկել:

«Եվ, իհարկե, եղել է նաև Օլեգ Դերիպասկան, որը տարիներ շարունակ ընկերներ էր փնտրում Վաշինգտոնում ու ի վերջո իր ցանցը գցեց Թրամփի նախընտրական շտաբի նախագահին»,-շարունակել է Շուստերը` մանրամասնելով, որ Կրեմլին օգնող միլիարդատերերի շարքում կարևոր տեղ են զբաղեցնում ՌԴ ամենահարուստ մարդկանցից երեքը՝ Վիկտոր Վեկսելբերգը, Արազ Աղալարովն ու Օլեգ Դերիպասկան:

Վերջինը, ըստ հեղինակի, մտերիմ հարաբերություններ է հաստատել Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթի հետ:

«Այս երկուսի միջև համագործակցությունը լայն հնարավորություններ էր բացում Կրեմլի համար: Ամերիկացի լոբբիստը 2005թ. նույնիսկ առաջարկել էր Դերիպասկային ԱՄՆ-ում ու Եվրոպայի մեծ մասում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների վրա ներազդելու ծրագիր, որի նպատակն էր լինելու Պուտինի կառավարությանն օգուտ տալը: Հատկանշական է, որ Մանաֆորթի առաջարկած մարտավարություններից մեկը ենթադրում էր ապագա առաջնորդների այնպիսի կադրային կազմ ձևավորել, որ հետագա կառավարություններում նրանց վրա հնարավոր լիներ հույս դնել: Մեկ տարի անց նրանք միասին աշխատում էին մի նախագծի վրա, որն ամբողջովին պետք է փոխեր Եվրոպայի քարտեզը»,-գրում է Շուստերը՝ մանրամասնելով, որ 2006թ. գարնանը Մոնտենեգրոյում Սերբիայից անկախանալու հարցով տեղի ունեցած հանրաքվեն չէր լինի առանց Դերիպասկայի փողերի ու Մանաֆորթի կազմակերպչական ջանքերի»,-նշում է հոդվածագիրը:

Ինչ վերաբերում է Թրամփին, ապա Շուստերի կարծիքով՝ նա, կարելի է ասել, պատահական է այդ ծուղակն ընկել:

«Թրամփը տենչում էր Ռուսաստանում բիզնեսով զբաղվել Պուտինի՝ իշխանության գալուց դեռևս շատ ժամանակ առաջ, սակայն քաղաքական հավակնություններն ամեն ինչ այլ հունով են տարել»,-նշում է հեղինակը:

Ինչ վերաբերում է օլիգարխների օգնությանը, ապա Շուստերի կարծիքով՝ նրանց պետք չի եղել հատուկ ցուցումներ տալ, քանի որ նրանք քաջ գիտակցել են, որ Քլինթոնի նկատմամբ Թրամփի հաղթանակին աջակցելու դեպքում կարժանանան Պուտինի շնորհակալությանը:

«Սակայն միջամտության գինը, ինչպես պարզվեց, շատ ավելի բարձր էր նրանց ակնկալածից. օլիգարխներից շատերը բախվեցին այն աստիճան խիստ պատժամիջոցների, որոնց նմանն ԱՄՆ-ն նախկինում երբեք չէր սահմանել անհատ գործարարների նկատմամբ: Արդյունքում՝ միակ հաղթողը դարձավ Պուտինը, որն օլիգարխներին վարժեցնելուց շարունակում է եկամուտ ստանալ»,-եզրափակում է Շուստերը: