«Արսենալը հաղթեց առանց Հենրիխ Մխիթարյանի»
Ավարտվեց ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի վեցերորդ տուրը, որից հետո առաջ եկավ միանձնյա առաջատար՝ «Լիվերպուլը»: Լիվերպուլցիները վեց խաղում տարել են բացառապես հաղթանակներ եւ 18 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Այս տուրում «Բիթլզի» հայրենի քաղաքի թիմը 3:0 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»: «Լիվերպուլից» երկուական միավոր պակաս ունեն «Մանչեսթեր Սիթին» եւ «Չելսին»: Այս տուրում Գվարդիոլայի թիմը Ուելսում 5:0 հաշվով հաղթեց «Քարդիֆին», իսկ «Չելսին» առաջին երկու միավորը կորցրեց «Վեսթ Հեմի» հետ խաղում:
Հենրիխ Մխիթարյանի «Արսենալը» սեփական դաշտում առանց հայ ֆուիտբոլիստի մասնակցության 2:0 հաշվով հաղթեց «Էվերտոնին» եւ տասը միավորով հինգերորդ տեղն է կիսում «Տոտենհեմի» հետ, որն իր հերթին մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Բրայթոն եւ Հով Ալբիոն» թիմին:
13 միավորով չորրորդ տեղում է «Ուոթֆորդը», որը մրցակցի դաշտում 1:1 խաղաց «Ֆուլհեմի» հետ:
Top-News.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից