Նավալնին պատժիչ հաստատությունից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել է
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պատժիչ հաստատությունից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել է: Նա պատժիչ հաստատությունում կրել է իր նկատմամբ սահմանված 30-օրյա վարչական կալանքը՝ 2018 թվականի հունվարին Մոսկվայի կենտրոնում չարտոնված միջոցառում կազմակերպելու համար:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այդ մասին Twitter-ում գրել է նրա աջակից Լեոնիդ Վոլկովը:
«Ալեքսեյ Նավալնիին ձերբակալեցին պատժիչ հաստատությունից դուրս գալիս: Բացեցին դուռը և անմիջապես նստեցրին ավտոբուսն ու տարան անհայտ ուղղությամբ»,- գրել է նա:
Ավելի ուշ Վոլկովը պարզաբանել է, որ ընդդիմադիրը գտնվում է «Դանիլովսկիյ» ներքին գործերի բաժանմունքում, նրա նկատմամբ ձևակերպում են նոր վարչական գործ՝ «Հանրահավաքի անցկացման ժամանակ թույլ տրված խախտումներ, որոնք վնաս են հասցրել մարդու առողջությանը»:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 9-ին անցկացված, իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկան է տուժել: Նա, ինչպես հաղորդվում է, մի քանի հարված է ստացել գլխին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը