Անսարք բանկոմատը ամերիկացուն միլիոններ է բերել
Ամերիկացին շահել է վիճակախաղի գլխավոր մրցանակը և իր հաջողությունը բացատրել է բանկոմատի անսարքությամբ։ Այս մասին ասվում է վիճակախաղի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Դենիոլ Գրինելը երեկոյան խանութ է գնացել, որտեղ սովորաբար գնում է վիճակախաղի տոմսերը։ Սակայն խանութի բանկոմատն անսարք է եղել, այդ պատճառով նա ստիպված է եղել այլ խանութ գնալ։ Այնտեղ նա 40 դոլար է հանել, մի քանի տոմս է գնել և 27 դոլար է շահել։
Տղամարդը փոքրիկ շահումով որոշել է ևս մի քանի տոմս գնել։ Մաքրել է պաշտպանիչ շերտը մեքենայում, քանի որ մտածել է, որ խանութում բախտը չի բերի։ Պարզվել է, որ նա առավելագույն մրցանակն է շահել։
Բոլոր հարկերից և պահումներից հետո նա 1 558 576 դոլար կստանա։ Այդ գումարով նա նախատեսում է ուսման տալ որդուն և տուն գնել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը