2 տոննա սունկ. Կիմ Չեն Ընը յուրահատուկ նվեր է մատուցել Հրվ. Կորեայի նախագահին
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Փհենյանում առաջին անգամ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հանդիպելուց հետո, նրան յուրահատուկ նվեր է մատուցել:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նա 2 տոննա սունկ է նվիրել գործընկերոջը: Սակայն հարավկորեական կողմի փոխանցմամբ՝ սնկերը սովորական չեն, այլ նրբուտեստ համարվող մացուտակե տեսակի:
«Մինչ նախագահն ու իր կինն այցով Հյուսիսային Կորեայում էին, մենք Կիմ Չեն Ընից նվեր ենք ստացել»,-նշել է Մուն Չժե Ինի աշխատակազմի ներկայացուցիչը:
Հայտնի է, որ Հարավային Կորեայի նախագահը կարգադրել է նվերից բաժին տալ նաև պատերազմի պատճառով ընտանիքիների անդամներից բաժանված կորեացիներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ու նրա հարավկորեացի գործընկեր Մուն Չժե Ինը Փհենյանում կայացած բանակցությունների շրջանակում եկել են մի շարք կարևոր համաձայնությունների:
Մասնավորապես՝ Կիմ Չեն Ընը համաձայնել է միջազգային դիտորդներին թույլ տալ հետևել՝ ինչպես են ընթանում հրթիռային կայանների ապամոնտաժման աշխատանքները: Բացի այդ, նա համաձայնել է սառեցնել միջուկային և հրթիռային փորձարկումների ծրագիրը, ինչպես նաև պարտավորվել է Հարավային Կորեայի հետ հարաբերությունների հետագա բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկել:
Հարավի և Հյուսիսի ղեկավարները համակարծիք են այն հարցի շուրջ, որ Կորեական թերակղզին պետք է լինի ապամիջուկայնացված, խաղաղ երկիր՝ առանց միջուկային սպառնալիքների:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են բուֆերային գոտիներ ստեղծել ցամաքային և ջրային սահմաններին՝ այդպիսով նվազեցնելով ռազմական լարվածությունը:
Աղբյուրը հավելում է, որ Սեուլն ու Փհենյանը պատրաստվում են նաև մինչ դեկտեմբեր ապառազմականացված գոտուց հեռացնել 11 պահակակետերը, ստեղծել համատեղ զինվորական հանձնաժողով, որի նպատակը կլինի Կորեական թերակղզում ռազմական գործողությունների կանխումը:
Հատկանշական է, որ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պայմանավորվել են համատեղ դիմում ներկայացնել՝ 2032թ. կայանալիք Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքը ստանալու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը