Փարիզի երկու ռեստորան անվճար պիցցա է առաջարկում դարպասապահ Բուֆոնի խփած յուրաքանչյուր գոլի համար
Փարիզյան երկու ռեստորանի սեփականատերեր որոշել են կատակել ֆուտբոլասերների հետ` հայտարարելով անսովոր մի ակցիայի մասին, հայտնում է «L՛Equipe»-ը:
Ըստ ակցիայի պայմանների, հաստատության այցելուներին անվճար պիցցա կառաջարկվի ամեն անգամ, երբ ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն աչքի ընկնի խփած գոլով:
Հատկանշական է, որ իտալացի դարպասապահնը, ով իր երկարատև կարիերայի ընթացքում հասցրել է 897 հանդիպման մասնակցել, նախկինում երբեք գոլի հեղինակ չի դարձել:
Այս ամառ այդ ռեստորաններից մեկն այլ ակցիա էր իրականացնում, որն Իտալիայի հավաքականի շատ երկրպագուներ վիրավորական էին համարում:
Համաձայն այդ ակցիայի, ռեստորանի հաճախորդները կարող էին անվճար ընթրիք ստանալ իտալական թիմի` ԱԱ-2018-ում տոնած յուրաքանչյուր հաղթանակից հետո: Ընդ որում, Իտալիայի ընտրանին մունդիալին չէր մանսակցում, քանի որ իր պատմության մեջ առաջին անգամ չէր կարողացել հաղթահարել ընտրական փուլը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից