Լեհաստանն առաջարկել է իր տարածքում ԱՄՆ մշտական ռազմաբազա տեղակայել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ պայմանավորվել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների և հետախուզական ծառայությունների համագործակցության ամրապնդման մասին։
«Ուրախ եմ ասել, որ մեր երկրների միջև միությունը դեռ երբեք այսքան ամուր չի եղել։ Այսօր ցերեկ նախագահ Դուդան և ես պայմանավորվեցինք ամրապնդել մեր կապերը պաշտպանության ոլորտում»,-սեպտեմբերի 18-ին ասել է Թրամփը՝ հավելելով, որ խոսքը մասնավորապես հակահրթիռային պաշտպանության և տեխնոլոգիական գործընկերության մասին է։
Անջեյ Դուդայի խոսքով՝ Լեհաստանը նպատակահարմար է համարում իր տարածքում ԱՄՆ մշտական ռազմաբազա տեղակայելը։ Թրամփի հետ զրույցի ժամանակ Դուդան ընդգծել է, որ դա ռուսական ագրեսիայի դեմ իր երկրի անվտանգության միակ երաշխիքն է՝ ընդգծելով, որ Մոսկվան տարիներ շարունակ ընդլայնում է տարածաշրջանում իր ներկայությունը։
«Անկասկած, ամենամեծ սպառնալիքը «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումն է»,-ասել է Լեհաստանի նախագահը՝ վստահություն հայտնելով, որ այդ գազատարի կառուցումը կխաթարի կայունությունը Եվրոպայում, քանի որ կհանգեցնի «Ռուսաստանի գերիշխանությանը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը