Ամերիկյան բիզնեսը ստիպված կլինի ամբողջովին հեռանալ Ռուսաստանից
Ռուսաստանում Ամերիկյան առևտրային պալատի ղեկավար Ալեքսիս Ռոձյանկոն հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածության ֆոնին պահպանվում է Ռուսաստանից ամերիկյան ընկերությունների լիարժեք դուրս գալու իրական վտանգը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ընկերությունների հիմնական մտահոգությունը պատժամիջոցներն են, և ոչ միայն նրանք, որոնք արդեն գոյություն ունեն, այլև լրացուցիչ պատժամիջոցների վտանգը, որոնք կարող են առաջանալ: Եվ այդ սպառնալիքները գալիս են հաճախ ամերիկյան կողմից, բայց նաև կան ռուսական կառավարության կողմից»,- ասել է Ռոձյանկոն՝ հանդես գալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումում:
Նրա խոսքով՝ պատժամիջոցները «փաստացիորեն կստիպեն բոլոր ամերիկյան ընկերություններին հեռանալ Ռուսաստանից, որովհետև դրանք արգելում են աշխատել բանկային համակարգերի հետ, արգելում են փոխադրումներ իրականացնել երկաթուղային ճանապարհներով և արգելում են գնել գազ, այսինքն՝ Ռուսաստանում արտադրությունը փաստացի անհնար է դառնում»:
«Դա դեռևս միայն վտանգ է, բայց այն գոյություն ունի և կախված է օդում»,- հավելել է Ռուսաստանում Ամերիկյան առևտրային պալատի ղեկավարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը