Փողով լի ճամպրուկները բերվել են նրա տուն. Արգենտինայի նախկին նախագահին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ղեկավարել է կոռուպցիոն մեծ ցանց, որն առնվազն 87 անգամ փողով լի ճամպրուկներ է բերել երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող նրա տուն: Այդ մասին է վկայում երկուշաբթի նրա դեմ ներկայացված մեղադրանքը, հայտնում է The Guardian-ը:
Դաշնային դատավոր Կլաուդիո Բոնադիոյի կողմից ներկայացված կոռուպցիոն մեղադրանքը Արգենտինայի նախկին նախագահի դեմ ներկայացված առաջին նման խոշոր մեղադրանքն է:
Մեղադրանքի համաձայն՝ Քիրշները 2007-2015թթ. նախագահի պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում կաշառք է ստացել շինարարական ընկերություններից՝ հանրային աշխատանքների պայմանագրերի դիմաց:
Մեղադրանքում նշվում է, որ կոռուպցիոն ցանցը, որում ընդգրկված են եղել գործարարներ, պետական պաշտոնյաներ, հիմնել է նրա այդ ժամանակվա ամուսին և իրեն նախագահի պաշտոնում նախորդած Նեստոր Քիրշները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը