ՆԱՏՕ-ի նավերը մոտեցել են Սիրիային
ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խմբի ռազմական նավերն այժմ պարեկություն են իրականացնում Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը:
Նշվում է, որ Սիրիայի անմիջական մոտակայքում են այժմ գտնվում Նիդեռլանդների ռազմածովային ուժերի «Դե Ռեյտեր» հածանավը, Կանադայի ռազմածովային ուժերի «Վիլ դե Քվեբեկ» հածանավը և Հունաստանի ռազմածովային ուժերի «Էլի» հածանավը:
Հիշեցնենք, որ այժմ Միջերկրական ծովի արևելյան հատվածում են գտնվում ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրներ «Քարնի», «Ռոս» և «Ուինսթոն Չերչիլ» նավերը, որոնք զինված են «Տոմահավկ» թևավոր հրթիռներով, ինչպես նաև 6-րդ օպերատիվ նավատորմի առաջատար «Մաունթ Ուիթնի» նավը:
Միջերկրական ծովում են գտնվում նաև առնվազն երեք «Լոս Անջելես» դասի ամերիկյան հարվածային միջուկային սուզանավ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը