Քաթարի էմիրը VIP ինքնաթիռ է նվիրել Էրդողանին (Լուսնկարներ)
Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին շուրջ 400 մլն դոլար արժողությամբ Boeing-747-8 տեսակի օդանավ է նվիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այս մասին գրում է «ՀաբերԹյուրք»-ը։
Հայտնի է, որ VIP ինքնաթիռն արդեն ժամանել է Թուրքիա և վայրէջք կատարել Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում, այն համալրել է Էրդողանի անձնական ինքնաթիռների պարկը։
Նշվում է, որ ավելի վաղ էմիրը վաճառքի էր հանել օդանավը, սակայն երբ հայտնի է դարձել, որ Էրդողանը հետաքրքրված է ինքնաթիռով՝ Թամիմ բին Համադ ալ Թանին որոշել է նվիրել այն Թուրքիայի ղեկավարին ի նշան Թուրքիայի հանդեպ ունեցած համակրանքի ու հարգանքի։
Մինչ այդ, ինքնաթիռն ընդհանուր առմամբ հասցրել է ճանապարհորդել 436 ժամ՝ իրականացնելով 200 թռիչք։ Ինքնաթիռն ունի առանձին ննջասենյակներ, նիստերի դահլիճ ու անգամ՝ բուժսենյակ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը