ԱՄՆ-ում օդաչուն թռիչքի ժամանակ քնել է ուղևորների շարքերում
United Airlines ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևորներն ականատես են եղել, թե ինչպես է օդաչուն քնել հենց բիզնես դասի շարքերում՝ փոխելով իր հագուստը, գրում է Daily Mail-ը։
Ուղևորները կարծում են, որ օդաչուն, ամեն դեպքում, դա պետք է աներ ոչ թե իրենց աչքի առաջ, այլ առանձին խցիկում։
Հայտնի է, որ օդանավն ԱՄՆ Նյուարկ քաղաքից շոտլանդական Գլազգո է ուղևորվել, չվերթը երկար է եղել՝ շուրջ 7 ժամ, և օդաչուներից մեկը որոշել է մի քիչ հանգստանալ։ Ուղևորներից մեկը նկարել է քնած օդաչուին, որի կողքին նկատվել է նաև նրա համազգեստը։
«Երբ նա արթնացավ, նորից հագավ համազգեստն ու վերադարձավ օդաչուների խցիկ»,- պատմել է տղամարդը։
Նա նաև ընդգծել է, որ օդաչուն քնել է մոտ մեկուկես ժամ, և անընդունելի համարել, որ դա տեղի է ունեցել իրենց ներկայությամբ։
«Ես շատ եմ ճանապարհորդել ԱՄՆ, սակայն երբևէ նման բան չեմ տեսել», - ասել է լուսանկարի հեղինակը։
Ավիաընկերությունից արձագանքել են՝ նշելով, որ երկարատև թռիչքների ընթացքում օդաչուն հանգստանալու իրավունք ունի, և դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim