ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը Կանադայի գանձարանին շուրջ 300 մլն դոլար է «պարգևել»
Վերջին 2 ամսում՝ 2018-ի հուլիսին և օգոստոսին, Կանադան ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերից շուրջ 300 մլն դոլար է ստացել, որոնք սահմանել է ի պատասխան Վաշինգտոնի առևտրային սահմանափակումների։ Այս մասին հաղորդում է CBC News-ը՝ վկայակոչելով Կանադայի սահմանապահ ծառայությունը։
«Սահմանապահ ծառայության ներկայացրած հաշվարկները ցույց են տալիս, որ 2018-ի հուլիսին և օգոստոսին ամերիկյան պողպատի, ալյումնի և այլ ապրանքների (սուրճ, շաքարի պուդրա, գազավորված ըմպելիքներ) ներկրման հավելյալ մաքսատուրքերից ավելի քան 275․5 մլն դոլար է հավաքվել»,-ասվում է նյութում։
Կանադայի ֆինանսների նախարարությունն արդեն հայտարարել է, որ ստացված միջոցները կհատկացվեն երկրի արդյունաբերական ոլորտներին, որոնք ամենից շատն են տուժել ԱՄՆ վարչակազմի ոչ բարեկամական գործողություններից։
Իսկ ահա ԱՄՆ մաքսայինը պողպատի և ալյումինի բարձրացված մաքսատուրքերից ավելի քան 2․3 մլրդ դոլար է ստացել։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim