Պուտինն ու Սի Ծինպինը բլիթներ են պատրաստել և օղի ըմպել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցություններից հետո այցելել են «Հեռավոր Արևելքի փողոցներ» ցուցահանդես, որտեղ անձամբ բլիթներ են պատրաստել սև և կարմիր խավիարով:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ցուցահանդեսի «Ռուսական ծովամթերքներ և ռուսական շուկա» տաղավարում խոհարարներն առաջարկել են Պուտինին և Ծինպինին հագնել գոգնոցներն ու ինքնուրույն բլիթներ պատրաստել և ըստ ցանկության լցոնել դրանք ծովամթերքներով:
Բլիթներ պատրաստելիս ՌԴ ղեկավարը նկատել է բարձրաստիճան չինացի պաշտոնյայի խոհարարական վարպետությունը:
Պատրաստելուց հետո ղեկավարները համտեսել են իրենց իսկ պատրաստած ուտեստը, և Պուտինի առաջարկով ռուսական ավանդույթի համաձայն օղի են ըմպել:
Չորրորդ Արևելյան տնտեսական համաժողովը սեպտեմբերի 11-12-ն անցկացվում է Վլադիվոստոկի Հեռավոր Արևելյան դաշնային համալսարանի մասնաշենքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը