Լիբերիայի նախագահ Ջորջ Վեան մասնակցել է ազգային հավաքականի խաղին
Լիբերիայի նախագահ, նախկին ֆուտբոլիստ Ջորջ Վեան իր երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Նիգերիայի հավաքականի հետ ընկերական խաղին: Լիբերիան պարտվել է 1:2 հաշվով:
Հանդիպումը նվիրված է եղել Լիբերիայի հավաքականում 14-րդ համարը շրջանառությունից հանելուն: Այդ համարով է կարիերայի մեծ մասն անցկացրել Վեան:
51-ամյա Վեան եղել է Լիբերիայի հավաքականի մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 80-րդ րոպեին:
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Վեան հանդես է եկել «Մոնակոյում», ՊՍԺ-ում, «Միլանում», «Չելսիում», «Մանչեսթեր Սիթիում», «Մարսելում»: 1995 թվականին նա դարձավ առաջին աֆրիկացի ֆուտբոլիստը, որն արժանացավ «Ոսկե գնդակի»: 2017թ. դեկտեմբերին Վեան ընտրվել է Լիբերիայի 25-րդ նախագահ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը