Աստանայի քաղաքագլուխ է դարձել Ղազախստանի ֆինանսների նախկին նախարարը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր Է ստորագրել երկրի ֆինանսների նախկին նախարար Բախիտ Սուլթանովին Աստանայի ակիմ (քաղաքագլուխ) նշանակելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է նախագահի մամուլի ծառայությունը: «Պետության ղեկավարի հրամանագրով Բախիտ Տուռլիխանի Սուլթանովը նշանակվել Է Աստանա քաղաքի ակիմ»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Սուլթանովը 46 տարեկան Է, 2014 թվականի օգոստոսից նա գլխավորում Էր Ղազախստանի ֆինանսների նախարարությունը: Ժամանակին Սուլթանովը եղել Է հանրապետության նախագահի օգնականը, զբաղեցրել Է պետության ղեկավարի վարչակազմի փոխղեկավարի պաշտոնը: Ավելի վաղ քաղաքային վարչակազմը գլխավորած Ասեթ Իսեկեշեւը սեպտեմբերի 10-ին նշանակվել Է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը