Թրամփի «միակ սխալը»
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում պատմել է գործած «միակ սխալի» մասին:
«Միակ բանը, որում ես սխալվել եմ, 2016թ. նախագահական ընտրություններում հաղթելն էր, երբ բոլորը սպասում էին, որ հաղթելու են խարդախ Հիլարի Քլինթոնն ու դեմոկրատները: Խնդիրն այն էր, որ նրանք մոռացել էին քարոզարշավ անցկացնել մի շարք նահանգներում»,-գրել է երկրի ղեկավարը:
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Թրամփին անընդհատ մեղադրում են Կրեմլի հետ կապեր ունենալու ու այդ կապերի շնորհիվ ընտրություններում հաղթելու համար:
Այժմ ԱՄՆ-ում «ռուսական միջամտության» գործով հետաքննություն է ընթանում, որը վարում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: Վերջերս Թրամփը պահանջել էր երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսից վերջ տալ «ռուսական միջամտության» գործով «ամոթալի» հետաքննությանը՝ ընդգծելով, որ այն վարկաբեկում է ԱՄՆ-ն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան