Վրաստանը ՄԻԵԴ հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի
Վրաստանը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, նրանց խոսքով, Ռուսաստանի օկուպացրած տարածքներում մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերի առթիվ։ Հայցում խոսվում է Վրաստանի քաղաքացիների վրա հարձակումների, սպանությունների մասին։ Բողոքում նշված է, որ մարդկանց նկատմամբ բռնությունների ավելացման միտում նկատվում է 2008 թվականից հետո, և անհանգստացնող է փետրվարին տեղի ունեցած Վրաստանի քաղաքացիներից մեկի սպանությունը։
Մեղադրական կողմը պնդում է, որ նրան կտտանքների են ենթարկել Հարավային Օսեթիայում։ Պաշտոնական Թբիլիսին պահանջում է, որ Ստրասբուգի դատարանը պատասխանատվության ենթարկի Ռուսաստանին միջազգային կոնվենցիաները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է Վրաստանի արդարադատության նախարարությունը։ Վրաստանը նաև պնդում է, որ Մոսկվան խոչընդոտում է էթնիկ վրացիներին վերադառնալ Աբխազիա և Հարավային Օսեթիա։ Վրաստանի արդարադատության նախարարությունից հայտնում են, որ իրնք ներկայացրել էլ Ռուսաստանի դեմ բոլոր ապացույցները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան