Բելգիայի բնակիչն ավելի քան 107 մլն եվրո Է շահել վիճակախաղով
Բելգիայի բնակիչն օգոստոսի 21-ին ավելի քան 107 մլն եվրո Է շահել EuroMillions («Եվրոմիլիոններ») եվրոպական վիճակախաղով: Այդ մասին օգոստոսի 22-ին հայտնել Է վիճակախաղի մամուլի ծառայությունը:
EuroMillions-ի շնորհիվ տարեկան միլիոնատեր են դառնում Բելգիայի մի քանի բնակիչներ: Այսպես, 2016 թվականի հոկտեմբերին բրյուսելցի փողոցներ մաքրողը շահել Է EuroMillions-ի 168 մլն եվրոյի ջեքփոթը, ինչն ամենախոշոր շահումն Է դարձել թագավորության պատմության մեջ: 2017 թվականին երկու այլ երջանիկներ Բելգիայում նույն այդ վիճակախաղով շահել են 153 մլն եւ 23 միլիոն եվրո՝ համապատասխանաբար:
EuroMillions առաջին վիճակախաղը 2004 թվականի փետրվարի 13-ին անցկացվել Է երեք երկրում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում: 2004 թվականի հոկտեմբերին վիճակախաղին միացան եւս վեց երկրներ՝ Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Ավստրիան: Շահումները հարկվում են միայն Շվեյցարիայում: Վիճակախաղի մեկ տոմսն արժե երկուսուկես եվրո: Ընդամենը վիճակախաղին մասնակցել Է մոտավորապես 200 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim