ՄԱԿ-ն ամբողջ աշխարհում կիջեցնի դրոշները
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ մինչեւ չորեքշաբթի կազմակերպության բոլոր առաքելություններում դրոշները կիջեցվեն: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մինչեւ չորեքշաբթի ՄԱԿ-ի բոլոր առաքելություններում կազմակերպության դրոշները կիջեցվեն, մեր ներկայացուցչություններում նաեւ բաց կլինեն ցավակցությունների գրքերը»,- հայտնել է Դյուժարիկը:
Նա հավելել է, որ չորեքշաբթի առավոտյան Գլխավոր վեհաժողովի շենքի նախասրահում տեղի կունենա սգո արարողություն, որին կմասնակցի նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Նրա հետ միասին արարողությանը կմասնակցի ՄԱԿ-ում Գանայի (Անանի հայրենիքի) մշտական ներկայացուցիչը: Նրանք գրառում կթողնեն ցավակցությունների գրքում»,- հավելել է մամուլի ծառայության ղեկավարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան