Բենիամին Նաթանյահուն հերթական անգամ հարցաքննվել է
Իսրայելի ոստիկանության հատուկ բաժնի քննիչները օգոստոսի 17-ին ժամանել են Երուսաղեմում հրեական պետության վարչապետի նստավայր եւ այնտեղ անցկացնում են Բենիամին Նաթանյահուի հերթական հարցաքննությունը: Այդ մասին հայտնել Է Kan իսրայելական պետական ռադիոն, որի տեղեկությունների համաձայն, հարցաքննությունն անցկացվում Է այսպես կոչված 4000-ի գործով:
Այդ գործի շրջանակներում քննիչներն ստուգում են այն կասկածները, որ վարչապետը բարեհաճություն Է հանդես բերել Bezeq հեռահաղորդակցական ընկերության նկատմամբ իր կառավարության գործունեությունը Walla լրատվական պորտալի կողմից դրականորեն լուսաբանելու փոխարեն, որը պատկանում Է կոմունիկացիոն հսկային: 2018 թվականի սկզբին ոստիկանությունը ձերբակալել Էր Նաթանյահուի նախկին մամուլի քարտուղար Նիր Հեֆեցին, ով կասկածվում Է այն բանում, որ կոռուպցիոն հարաբերությունների մեջ Է գտնվել Շաուլեմ Էլովիչի հետ, որին պատկանում Է Bezeq-ը:
Սա այս տարում Նաթանյահուի արդեն չորրորդ հարցաքննությունն Է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան