Հունաստանը Մոսկվայից հետ է կանչում իր դեսպանին
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայից հետո է կանչում իր դեսպան Անդրեաս Ֆրիգանասին։ Նշվում է, որ նման որոշում է կայացրել անձամբ ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոտզիասը։ Ենթադրվում է, որ Ֆրիգանասը Աթենք կվերադառնա մոտ օրերս, իսկ նրան փոխարինելու, հավանաբար, այլ դիվանագետ կուղարկվի։
Ռուսաստանի ԱԳՆ–ն այս տեղեկատվությունը դեռևս չի մեկնաբանել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը Մոսկվայում Հունաստանի դեսպան Անդրեաս Ֆրիգանասին պատասխան միջոցների վերաբերյալ նոտա էր հանձնել: Այս մասին հաղորդագրություն էր տարածել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, թե սա Մոսկվայի պատասխանն է Աթենքի ոչ-բարեկամական գործողություններին: Հուլիսի 11-ին պաշտոնական Աթենքը հայտարարել էր, որ արտաքսում է երկու ռուս դիվանագետների և փակում է ռուսաստանցի երկու դիվանագետների մուտքը Հունաստան: Հունական իշխանությունները նրանց մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու, ազգային անվտանգությանը սպառնալու և տեղական պաշտոնյաներին կաշառելու փորձերի մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան