Թրամփը ԽՍՀՄ-ում օգտվել է ռուս մարմնավաճառների ծառայություններից, Կրեմլն էլ նրա դեմ կոմպրոմատ է հավաքել
Ամերիկացի գրող Քրեյգ Յունգերը հաջորդ շաբաթ կհրատարակի «Թրամփի տունը, Պուտինի տունը. Դոնալդ Թրամփի ու ռուսական մաֆիայի անհայտ պատմությունը» վերնագրով գիրքը, որը սկանդալային բացահայտումներ է անում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անցյալի վերաբերյալ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, գրողի պնդմամբ՝ Թրամփը 1987թ. իր առաջին կնոջ՝ Իվանայի հետ Խորհրդային Միություն կատարած այցի ժամանակ օգտվել է տեղի մարմնավաճառների ծառայություններից, ինչից հետո ռուսական հետախուզության գործակալներն ապագա նախագահի դեմ կոմպրոմատ են հավաքել: Արդյունքում՝ Կրեմլը սկսել է շանտաժի ենթարկել միլիարդատիրոջը:
Հայտնի է, որ գրքի հեղինակն այս մասին իմացել է ՊԱԿ-ի հակահետախուզության բաժնի նախկին ղեկավար Օլեգ Կալուգինից: Վերջինս մանրամասնել է, որ Թրամփն օգտվել է բազմաթիվ երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, իսկ Կրեմլն էլ դրան հետևել է:
Կալուգինը նշել է, որ այն ժամանակ ԽՍՀՄ-ում լայն կիրառվող պրակտիկա էր մարմնավաճառների միջոցով օտարերկրյա կարևոր դեմքերի դեմ կոմպրոմատ հավաքելը:
«Ձեզ մոտ դուք խնդրում եք երիտասարդներին կանգնել ու հպարտ ծառայել երկրին: Ռուսաստանում մենք երբեմն խնդրում ենք կանանց պառկել ու ծառայել հայրենիքին»,- նկատել է Կալուգինը:
Հայտնի է, որ Թրամփը ԽՍՀՄ է ժամանել ՄԱԿ-ում Միության դեսպան Յուրի Դուբինինի առաջարկով՝ Մոսկվայում նոր հյուրանոցի կառուցման շուրջ բանակցելու համար: Այնտեղ գործարարը 24 ժամ գտնվել է ՊԱԿ-ի հսկողության ներքո։
Գրքում, որի մի օրինակը հայտնվել է բրիտանական պարբերականի խմբագրության տրամադրության տակ, հեղինակը նշում է, որ Թրամփը շատ «հեշտ թիրախ էր» խորհրդային հետախուզության համար:
Եվ թեպետ Յունգերը Թրամփին վարկաբեկող տեսանյութերի առկայության մասին որևէ իրեղեն ապացույց չունի, այնուհանդերձ՝ նա պնդում է, որ 72-ամյա հանրապետականը Սպիտակ տանը «Պուտինի մարդն է»:
Գրքի համաձայն՝ Թրամփը բազմամիլիարդանոց բիզնես գործարքներ է կնքել ռուս օլիգարխների հետ՝ ՌԴ նախագահ Պուտինին տեղյակ պահելով, թե նրանք որքան գումար են հանում Ռուսաստանից, որտեղ ու ինչպես են այն ծախսում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim