Լուկաշենկո. Ռուսները բարբարոսաբար են վարվում մեր հանդեպ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է անբարեխիղճ մրցակցության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իր պարտավորությունները չկատարելու մեջ: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ այցելելով «Գոմսելմաշ» ԲԲԸ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Մեզ մոտ շատ ծանր շրջան է. ռուսներն իրենց շատ բարբարոսաբար են պահում մեր հանդեպ, հրապարակայնորեն ասում եմ այդ մասին: Նրանք մեզանից ինչ-որ բան են պահանջում, կարծես մենք նրանց վասալներն, իսկ ԵՏՄ-ի շրջանակներում, ուր նրանք հրավիրել են մեզ, նրանք չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունները: Այսպիսով նրանք ստեղծում են ոչ մրցակցային վիճակ», - ասել է Բելառուսի նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանում ամերիկացիներին եւ Արեւմուտքին մեղադրում են «ոչ մրցակցային առավելություն» ստեղծելու համար: «Բայց նրանք մեզ համար նույն ոչ մրցակցային պայմաններն են ստեղծում: Սա Ռուսաստանի նախագահի հետ մեր զրույցի թեման պետք է դառնա: Բայց մենք պետք է աշխատենք այն պայմաններում, որտեղ մենք այսօր ապրում ենք», - ասել է պետության ղեկավարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան